Գլխավոր
Տուրեր
Չվացուցակ
Մեր մասին
Պայմաններ
Կապ


ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Մամուլը մեր մասին

բանիմաց և հոգատար գիդեր
 AMD
Ուղևորության արժեք և պայմաններ

Ուղևորության արժեքը նշված է խմբերի համար* մեկ անձի հաշվարկով սենյանկներում Double (երկու անձ մեկ համարում) տեղավորման պայմանով: Արժեքի մեջ ներառված են. 

ա. որակյալ հյուրանոցներում գիշերակացի ծախսեր,
բ. տրանսպորտային ծախսեր,
գ. երկու կամ երեք անգամյա սնունդ՝ կախված կոնկրետ ուղևորությունից, 
դ. պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
ե. ճանապարհային ապահովագրություն (Travel Insurance),
զ. խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի (խմբավարի) ծառայություն:

Հյուրանոցներում Single (մեկ անձ համարում) ամրագրման դեպքում կկիրառվի արժեքին 10-ից 15 տոկոս հավելավճար (այս պայմանը չի վերաբերվում Հատուկ առաջարկներին, ուր հավելավճարը կարող է ավելի բարձր լինել), կախված կոնկրետ ուղևորությունից:
Մինչև 12 տարեկան երեխաներին` 20 տոկոս զեղջ:

Վիզաներ

Տուրիստական վիզաների ծախսը ներառված չէ ուղևորության արժեքի մեջ: Ստորև նշված երկրների քաղաքացիները վիզա են ստանում անմիջապես սահմանին (բացառությամբ Իրանի վիզայի):

Գործող ժամկետով և պատշաճ վիճակում (ոչ հնամաշ, չպատռված և այլն) անձնագիր ներկայացնելու պարագայում վիզա ստանալու հետ որևէ խնդիր չի առաջանում:

Հայաստանի վիզա
առանց վիզայի Ռուսաստանի և Եվրոպական երկրների քաղաքացիների համար, $10` ԱՄՆ և Կանադայի քաղաքացիների համար:

Վրաստանի վիզա
առանց վիզայի Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Կանադայի և Եվրոպական երկրների քաղաքացիների համար:

Թուրքիայի վիզա
$15-$25 Հայաստանի քաղաքացիների համար, առանց վիզայի՝ Ռուսաստանի, $20-$30` ԱՄՆ, $0 մինչև $30` Եվրոպական (ըստ կոնկրետ երկրի) և $60-$80` Կանադայի և Ավստրալիայի քաղաքացիների համար:

Իրանի վիզա:
75 Euro Ռուսաստանի, ԱՄՆ և Եվրոպական երկրների քաղաքացիների համար: 15 Euro Հայաստանի քաղաքացիների համար:

Ռուսաստանի, ԱՄՆ և Եվրոպական երկրների քաղաքացիները պետք է նախապես դիմեն մեզ, որպեսզի մենք միջնորդենք Իրանի հյուպատոսությունում Հայաստանում: Իրանի վիզա ստանալը կարող է տևել 2-ից 30 օր:

Նարեկավանք Տուրը շրջագայության մասնակիցներին նախապես կտրամադրի անհրաժեշտ տեղեկություններ վիզաների ձևակերպման և ստացման կարգի մասին: Ուղևորության ծրագրում ընդգրկված ցանկացած երկրի համար վիզայի մերժում ստանալու դեպքում ուղևորներին կվերադարձվի ուղևորության համար վճարված գումարը:


Տրանսպորտ

Հարմարավետ ավտոբուս և կամ միկրոավտոբուսներ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով:


Կարևոր այլ պայմաններ

Կանխավճարը կազմում է 30-50 տոկոս հիմնական արժեքից և վճարվում է ուղևորության մեկնման ժամկետից մինչև 30 օր առաջ:

Ուղևորությունից օգտվողը համաձայն է, որ ծրագրում ներառված քաղաքների և տեսարժան վայրերի այցելության հերթականությունը և ժամկետները, գիշերակացի վայրերը, հյուրանոցները կարող են փոփոխվել կոնկրետ տուրի յուրահատկություններից ելնելով: Այսուհանդերձ, առանց Պատվիրատուի բանավոր համաձայնության, տեսարժան վայրերը և քաղաքները ծրագրից դուրս չեն թողնվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց այցելությունն այդ պահին հնարավոր չի լինի օբյեկտիվ պատճառների հետեւանքով:


*

Խմբերը պետք է բաղկացաց լինեն առնվազն 9 հոգուց (այս պայմանը չի վերաբերվում Հատուկ առաջարկներին):

Խնդրում ենք զանգահարել կամ email-ով կապնվել մեզ հետ իմանալու համար, թե քանի զբոսաշրջիկ է ամրագրել ուղևորությունը կոնկրետ օրվա համար:

Եթե ուղևորության օրը խմբի կազմում լինեն վերոհիշյալ մինիմալ քանակից քիչ ուղևոր, նրանց կառաջարկվի այլընտրանք մեկնել ցուցակագրված հաջորդող որևէ օր:

Այլապես, մեկնումը երաշխավորելու համար կկիրառվի հիմնական արժեքին հետևյալ հավելավճարների ցանկը.


8 ուղևոր => +5-10 տոկոս
7 ուղևոր => +10-20 տոկոս
6 ուղևոր => +20-40 տոկոս
5 ուղևոր => +40-60 տոկոս
4 ուղևոր => +60-80 տոկոս
3 ուղևոր => +80-120 տոկոս
2 ուղևոր => +150-200 տոկոս
1 ուղևոր => +350-450 տոկոս



ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Արևմտյան Հայաստան այցելությունն իհարկե հրաշալի է` սեփական աչքերով տեսնում ես քո հողը, քայլում նախնիներիդ ճանապարհով, ծանոթանում հարուստ պատմությանդ մանրամասն շերտերին, որոնք միայն գրքերից գիտեիր, ...
 
Քնարիկ Հովհաննիսյան
Երեւան, Օգոստոս 2017
*


Մամուլը մեր մասին
17.02.2016 Արդահանի բերդը եւ Կուր գետը նկարահանված անօդաչու թռչող սարքով
Մեծ Հայքի Գուգարք աշխարհում գտնվող եւ 10-րդ դարում հայ Բագրատունիների կողմից վերանորոգված Արդահանի բերդն ու հարեւանությամբ հոսող Կուր գետը յուրահատուկ գեղեցկություն ունեն։ ...
NEWS.am




Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Skype narekavank
nvtour@gmail.com
Անցնել կայքի լրիվ տարբերակին
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):