Գլխավոր
Բոլոր տուրերը
Տուրերի բաժիններ
Չվացուցակ
Մենք և մեր գիդերը
Պայմաններ
Կապ


Տուրերի մասին կարծիքներ

Մամուլը մեր մասին

բանիմաց և հոգատար գիդեր
 AMD
 Արայի լեռ, Ծաղկեվանք ուխտագնացություն (1 օր)
Տուրի տեւողություն
1 օր

Համառոտ նկարագրություն
Միացեք դեպի Արայի_լեռ և Ծաղկեվանք մեր ուխտագնացությանը, որից հետո կայցելենք նաև Ուշիի Սուրբ Սարգիս, Կարբիի Սուրբ Աստվածածին և Մուղնիի Սուրբ Գևորգ:

Արժեք
4՛000 դրամ
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով
բ) բանիմաց և հոգատար պատմաբան-գիդի ուղեկցություն,
գ) այցելություն նշված բոլոր վայրեր,
դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:

Հյուրանոցներ


Ուղևորության ծրագիր.

Օր 1 
Ծրագիր.
Երևանից վաղ առավոտյան կշարժվենք դեպի Արագածոտնի մարզ, մեր բացահայտումներով լեցուն օրը կներառի.
✔ #Արայի լեռ, զորություններով հայտնի Ծաղկեվանք. ցանկացողները կարող են բարձրանալ քայլարշավով և վայելել բնությունը: Այստեղ քարանձավում է գտնվում այս նշանավոր սրբավայր-մատուռը՝ Կույս #Վառվառայի մահարձանը: Ամեն տարի այստեղ աղոթելու են գալիս հավատացյալներ տարբեր վայրերից: Մատուռը հայտնի է նաև իր ներսում հոսող աղբյուրով, որի ջուրը ունի բուժիչ հատկություններ:
✔ Ապա կայցելենք #Ուշի, Սուրբ Սարգիս վանք, հիմնադրվել Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով Սուրբ Սարգսի աճյունը բերել և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին, որ եղել է նաև կարևոր կրթական կենտրոն:
✔ #Կարբի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, որ կառուցվել է ուշ միջնադարում՝ 17-րդ դարի վերջ:
✔ Ուխտագնացությունը կավարտենք #Մուղնի, Սբ. Գևորգ եկեղեցի այցելությամբ, որը նույնպես գեղեցիկ և արժեքավոր մշակութային և հոգևոր կոթողներից է: Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում և ի պատիվ Սուրբ Գևորգի մասունքների, որոնք պահվում են այստեղ, ստացել է իր անվանումը: 15-17 դդ. եկեղեցին հանդիսացել է նշանավոր գրչության կենտրոններից մեկը, իսկ այսօր հիացնում է իր այցելուներին ճարտարապետական վեհ ու շքեղ տեսքով:
✔ Ցանկության դեպքում կկանգնենք նաև Տառերի պուրակում, որը նվիրված է գրերի գյուտի 1600-ամյակին և դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայր:
Ուխտագնացությունից ստացած նոր տպավորություններով, լիցքերով և գիտելիքներով հարստացած երեկոյան կվերադառնանք Երևան:
:

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
   



Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է

Անուն:* 
Ազգանուն:* 
Հեռախոսահամարներ (քաղաք. և բջջ.):* 
E-mail:* 
Քաղաքացիություն:* 
Դուք տուրիստական գործակա՞լ եք: Այո  Ոչ
Հասցե:
Ուղևորների քանակ:* 
Երեխաների քանակ (մինչև 12 տարեկան):
Ուղևորության համար նախընտրած ժամկետներ:* 
Երևանում հյուրանոցում գիշերակաց ընտրելու դեպքում նշեք գիշերների քանակը:
Դիմավորում-ճանապարհում (տրանսֆեր):  Այո  Ոչ 
Տրանսֆերի դեպքում նշեք ժամանող և մեկնող չվերթերի ամսաթվեր և համարներ:
Ի՞նչպես եք իմացել Նարեկավանք Տուրի մասին:
Լրացուցիչ տեղեկություններ:







Տուրերի մասին կարծիքներ


Մամուլը մեր մասին
 




Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Skype narekavank
nvtour@gmail.com



Անցնել կայքի լրիվ տարբերակին
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):