բանիմաց և հոգատար գիդեր
Կախարդական Կապադովկիա - Նեմրութ - Վան (7 օր) Տուրի տեւողություն 7 օր, 6 գիշեր
Համառոտ նկարագրությունԲացահայտե՛ք պատմական հայրենիքի ամենայուրահատուկ վայրերը. վայելե՛ք ⭐️ կախարդական Կապադովկիայի բոլոր գույներն ու հեքիաթային երեկոները, զգացե՛ք հեթանոսական աստվածների հզորությունն ու փառահեղ ուժը, այցելե՛ք Երզնկայի եռահարկ ջրվեժ ու արևոտ Սեբաստիա, պատմական Դիարբեքիր, հռչակավոր մայրաքաղաք Անի և թագավորանիստ Կարս, տեսե՛ք բիբլիական Արարատը, Մշո դաշտի և Արածանիի գեղեցկությունը, Բինգյոլի զովությունը ինչպես նաև նավարկե՛ք կապուտակ Վանա լճով դեպի անկրկնելի Աղթամար կղզի… բացահայտե՛ք այս տեղանունների արժեքը մեզ համար:
Արժեք290'000 դրամ / 169Արժեքի մեջ ներառված են.
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),
դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
Հյուրանոցներ Բայազետ,
Մուշ,
Ադիյաման,
Նեվշեհիր,
Կայսերի/Կեսարիա,
Էրզրում/ԿարինՈւղևորության ծրագիր.
☀️ Երևանից առավոտյան շարժվում ենք դեպի հայ-վրացական՝ Բավրայի անցակետ: Հատելով սահմանը՝ կհայտնվենք ☘️ կանաչով հարուստ Ջավախք աշխարհում: Աբուլ սարի կողքով ճանապարհը կհասցնի մեզ վրաց – թուրքական սահման: Անցնելով սահմանը՝ կշարժվենք Արդահանի մարզով դեպի Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ ու բարձրադիր լճերից մեկը՝ ☘️ Ծովակն Հյուսիսո լիճ (Չըլդըր լիճ): Կկանգնենք ալիքոտ լճի ափին, մի փոքր կհանգստանանք ու կշարունակենք ճանապարհը դեպի հազար ու մի եկեղեցիների քաղաք ⛪️ Անի: Բագրատունյանց թագավորության ամենահռչակավոր քաղաքում պտույտի ընթացքում կտեսնենք միջնադարյան ճարտարապետության գոհարներ. կաթողիկոսանիստ ✅ Մայր տաճարը, յուրօրինակ ճարտարապետությամբ հայտնի ✅ Առաքելոց և զվարթնոցատիպ Գագիկաշեն եկեղեցիները, փոքրիկ ✅ Աբուղամրենց Սբ. Գրիգոր և որմնանկարներով հարուստ Տիգրան Հոնենց (Սբ. Գրիգոր) եկեղեցին, ինչպես նաև քաղաքային տարբեր շինություններ: Պտույտից հետո ▶️ Ախուրյան գետին զուգահեռ ձգվող ճանապարհը մեզ Իգդիր քաղաքով կհասցնի Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում: | |
Բայազետից կբացվի ⛰ Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Բայազետից դուրս գալով և անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք ☀️ Վասպուրական աշխարհում: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ ☘️ Բերկրիի ջրվեժի մոտ, ապա կուղևորվենք դեպի Վան: Վան քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա Ծռեր» էպոսի ▶️ Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Վանում կայցելենք ▶️ Տուշպա/Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը:
Ապա կմեկնենք Ոստան-Գեվաշի մոտ գտնվող նավամատույց և ⛴ կնավարկենք Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող ✝️ Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք ⛱ Վանա լճում լողալու հաճույքը: Կհամտեսենք հայտնի ▶️ Վանա տառեխը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Ապա կանցնենք ⛰ Տավրոսի լեռները, Դատվան քաղաքը, Նեմրութ լեռան ստորոտը և կհայտնվենք ☘️ Մշո դաշտում: Կգնանք տեսնելու Արածանի գետի վրա կառուցված պատմական ▶️ Սուլուխի կամուրջը: Կհասնենք Մուշ: Գիշերակաց հյուրանոցում: | |
Առավոտյան Մշո դաշտից ⛰ Սասունի բարձր լեռների կողքով ճանապարհը մեզ կհասցնի դեռևս հնագույն ժամանակներում բնակեցված ⭐️ Դիարաբեքիր-Ամիդ քաղաք: Քաղաքում կտեսնենք քրիստոնեական աշխարհի ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ ⛪️ Սուրբ Կիրակոս եկեղեցին, ինչպես նաև քաղաքի միջնաբերդի պարիսպները: Ապա կշարժվենք դեպի պատմական ☄️ Կոմմագենե և կբարձրանանք հեթանոսական աստվածների սրբավայր-դամբարան՝ ✨ Նեմրութ լեռան պանթեոն: Այն համարվում է հին աշխարհի 8-րդ հրաշալիքը. այստեղ են հեթանոսական գլխավոր աստված ⚡️ Արամազդի, ❤️ Անահիտի, ⭐️ Վահագնի, ✨ Միհրի, ինչպես նաև պանթեոնը կառուցած Անտիոքոս 1-ինի արձանները: Նեմրութ լեռից իջնելուց հետո կշարժվենք դեպի Ադիյաման քաղաք և կգիշերենք հյուրանոցում: | |
☀️ Առավոտյան Ադիյաման քաղաքից կշարժվենք ❤️ կախարդական Կապադովկիա: Աստվածաշնչում որպես Գամիրք հիշատակվող այս վայրում կտեսնենք մարդկային քաղաքակրթության հնագույն հուշարձաններ, ▶️ ժայռափոր բնակարաններ, կքայլենք ▶️ սնկաձև բուրգերով ու ▶️ ժայռափոր եկեղեցիներով հարուստ այս վայրում, վայր, ուր մարդկային երևակայությունն անգամ անզոր է հասկանալ դրանց ստեղծման գաղտնիքները: Ցանկության և հնարավորության դեպքում կարող եք այցելել նաև ⭐️ «Սնկաձև բուրգերի հովիտ-թանգարան» (լրացուցիչ վճարով): Երեկոյան միասին կշրջենք արևելյան հեքիաթ հիշեցնող ☘️ Գյորեմե բնակավայրում: Կգիշերենք հյուրանոցում: | |
☀️ Վաղ առավոտյան ցանկացողները կարող են օդապարիկով թռչել սնկաձև բուրգերի հովտի վրայով (լրացուցիչ վճարով), որտեղից ⭐️ թռչնի թռիչքի բարձրությունից բացվում է արտասովոր գեղեցիկ տեսարան: Ովքեր չեն ցանկանա նստել օդապարիկ, խմբավարի հետ կբարձրանան բլրի վրա, որտեղից հնարավոր է տեսնել և նկարել օդում գտնվող ❤️ հարյուրավոր գույնզգույն օդապարիկները: Ցանկացողները կարող են այցելել ✅ թանգարաններ, ✅ ստորգետնյա քաղաքներ կամ պարզապես ✅ շրջել հեքիաթային Գյորեմե քաղաքում: Երեկոյան հրաժեշտ կտանք Կապադովկիային և կմեկնենք ⚡️ Կեսարիա: Հազարամյա պատմություն ունեցող քաղաքում կայցելենք քաղաքի գործող հայկական ⛪️ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Կտեսնենք նաև եկեղեցուն կից հայկական վարժարանի կիսաավերակը: Երեկոյան ☕️ ազատ ժամանակ կունենանք քաղաքում: Գիշերակաց Կեսարիայի հյուրանոցում: | |
☘️ Առավոտյան հրաժեշտ կտանք Կեսարիային և կուղևորվենք դեպի Փոքր Հայքի ամենամեծ քաղաքներից մեկը՝ ☀️ Սեբաստիա: Մարագոմ լեռան ստորոտում կառուցված քաղաքը վերելք է ապրել հատկապես 11-րդ դարում մասնավորապես Վասպուրականից տեղափոխված հայերի շնորհիվ: Կանցնենք պատմական այս քաղաքով և կհասնենք ⚡️ Երզնկա: Երիզ-Երզնկան հեթանոսական շրջանում եղել է Հայաստանի կրոնական կարևորագույն կենտրոն, որտեղ գտնվելիս է եղել ⭐️ Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը՝ հարուստ կալվածքներով և այլ հարստություններով: Կանցնենք քաղաքով և դադար կառնենք Երզնկայի եռահարկ ☘️ Գիրլեվիքի ջրվեժի մոտ: Ապա կշարունակենք ուղևորությունը դեպի Կարին (Էրզրում): Գիշերակաց Էրզրումում: | |
Օր 7 Կարինն ու Կարսը մեկ օրում
Կարին (Էրզրում). Սանասարյան վարժարան
Էրզրումի բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե
Բասենի դաշտ, Հովվի կամուրջ եւ Արաքս գետ
Կարս քաղաք
Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ,Վարդանի կամուրջ
Առավոտյան դուրս կգանք շրջելու ⚡️ Կարին (Էրզրում) քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Թեոդոպոլիս ամրոցը, կրթամշակութային խոշոր հաստատություն ✅ Սանասարյան վարժարանի շենքը, որի շրջանավարտներն են եղել շատ հայ մտավորականներ և հասարակական գործիչներ, միջնադարյան ✅ Չիֆթե Մինարե Մեդրեսե կրոնական դպրոցը: Այնուհետև կշարժվենք դեպի ☘️ Բասեն գավառ: Կանգ կառնենք տուֆաշեն Հովվի կամուրջի մոտ, ուր միախառնվում են Արաքս և Մուրց գետերը: Ապա ⛰ Կարմիր Փորակի լեռներով ու Սարիղամիշի անտառներով կշարժվենք Բագրատունյանց մայրաքաղաք ⛪️ Կարս: Քաղաքում պտույտի ընթացքում կտեսնենք ✔️ Կարսի բերդը, ✔️ Առաքելոց եկեղեցին, ✔️ Վարդանի կամուրջն ու ✔️ Չարենցի տան ավերակների վայրը: Ապա Կարսից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման և կվերադառնանք Երևան: (ավելի մանրամասն տե՛ս...)
Առավոտյան դուրս կգանք շրջելու պատմական ⚡️ Կարին (Էրզրում) քաղաքով: Նախ կտեսնենք բյուզանդական շրջանում կառուցված ⛪️ Թեոդոպոլիս ամրոցը, կրթամշակութային խոշոր հաստատություն ✅ Սանասարյան վարժարանի շենքը, որի շրջանավարտներն են եղել շատ հայ մտավորականներ և հասարակական գործիչներ, ինչպես նաև միջնադարյան ✅ Չիֆթե Մինարե Մեդրեսե կրոնական դպրոցն ու քաղաքի այլ շինություններ: Այնուհետև կշարժվենք դեպի Բասեն գավառ: Կանգ կառնենք տուֆաշեն Հովվի կամուրջի մոտ, ուր միախառնվում են ☘️ Մայր Արաքս և Մուրց գետերը: Ապա ⛰ Կարմիր Փորակի լեռներով ու անտառախիտ Սարիղամիշի կողքով կշարժվենք թագավորանիստ Կարս: Կարսում պտույտի ընթացքում կտեսնենք քաղաքի հայկական հետքերը՝ ✔️ Կարսի անառիկ բերդը, դեռևս կանգուն ✝️ Առաքելոց եկեղեցին (10-րդ դար), ✔️ Վարդանի միջնադարում կառուցված քարաշեն կամուրջն ու ✔️ Չարենցի տան ավերակների վայրը: Ապա հրաժեշտ կտանք Կարսին ու կերադառնանք Երևան: | |
Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է
Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber

+374 99 56 56 48
WhatsApp

+374 99 56 56 48
Skype

narekavank
nvtour@gmail.com
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):