բանիմաց և հոգատար գիդեր
Դենդրոայգի (Դենդրոպարկ)-Սաղմոսավանք-Հովհաննավանք-Լոռի բերդ Տուրի տեւողություն 1 օր
Համառոտ նկարագրությունԲացահայտում ենք Հայաստանի բնության զարդը՝ բացառիկ Դենդրոպարկը ☘️: Ճանապարհին մեզ են սպասում վեհաշուք վանական համալիրներ՝ Սաղմոսավանքը և Հովհաննավանքը, ինչպես նաև միջնադարյան անառիկ բերդը, Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին, Վարդաբլուրի լճերը և տառերի պուրակը:
Արժեք6 000 դրամԱրժեքը ներառում է.
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
գ) այցելություն նշված բոլոր վայրեր,
դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
Հյուրանոցներ Ուղևորության ծրագիր.
Երևանից վաղ առավոտյան կշարժվենք դեպի Արագածոտնի մարզ, մեր հագեցած օրվա էքսկուրսիաները կներառեն.
✔ Տառերի պուրակ. այս գեղեցիկ քարակերտ պուրակը նվիրված է գրերի գյուտի 1600 ամյակին և բացվել է 2005 թ-ին ու հենց առաջին օրից էլ դարձել է զբոսաշրջիկների համար սիրելի վայր: Կանցնենք Բազումի գեղատեսիլ մարգագետիններով, կտեսնենք քառագագաթ Արագածը և կիջնենք անտառաշատ Լոռի:
✔ Հասնելով Ստեփանավան կայցելենք Էդմոն Լեոնովիչի անվան #Սոճուտ Դենդրոայգին կամ Դենդրապարկը, որը ստեղծվել է լեհ նշանավոր անտառագետի կողմից 1931 թ-ին և այժմ ներառում է շուրջ 500 բուսատեսակ՝ կազմելով ամենատարբեր ծառերից ու ծաղիկներից հեքիաթային սիմֆոնիա!
✔ Ցանկության դեպքում կայցելենք Լոռե բերդ (ուղևորները վճարում են տոմսի արժեքը՝ 650 դրամ), որտեղ պահպանվել է Դավիթ Անհողինի կնոջ կամարակապ դամբարանը և իշխանական բաղնիքը, արտաքին սյունաշար հարավային պարիսպը: Լոռվա բարձր լեռներում պատսպարված բերդից հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակայքի հայրենի բնաշխարհ:
✔ Հետդարձի ճանապարհին կայցելենք Սբ. Սաղմոսավանք համալիրում, որը կառուցվել է Վաչուտյան ընտանիքի պատվերով: Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է Մոմիկ ճարտարապետի կողմից 13-րդ դարում և հայտնի է իր տեղաշարժվող գմբեթով:
Սաղմոսավանքի փոխարեն կարող ենք այցելել Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին, որը նույնպես գեղեցիկ և արժեքավոր մշակութային և հոգևոր կոթող է:
✔ Հաջորդ կանգառը՝ Սբ. Հովհաննավանք, որն օծվել է 13-րդ դարում: Կտեսնենք մանր ասեղնագործ որմնաքանդակը՝ իմաստուն և հիմար կույսերի առակի մոտիվով, Հայր Աստծուն ու Ադամին պատկերող խաչքարը, որը եզակի գործ է հայկական խաչքարային արվեստում:
Երեկոյան՝ թարմ օդով և գեղեցիկ տպավորություններով լիցքավորված կվերդառնանք Երևան:) | |
Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է
Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber

+374 99 56 56 48
WhatsApp

+374 99 56 56 48
Skype

narekavank
nvtour@gmail.com
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):