բանիմաց և հոգատար գիդեր
Ստամբուլ` Պատմական Կոստնադնուպոլիս (7 օր) Տուրի տեւողություն 7 օր, 6 գիշեր
Համառոտ նկարագրությունՊատմության գոհարներ Կ.Պոլիս-ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ 7 անմոռանալի օր. ▶️ Սուրբ Սոֆիա տաճար, ▶️ Բոսֆորի նեղուց, ▶️ Դոլմաբահչե և Թոփքափըի սուլթանական պալատներ, ▶️ Թաքսիմի հրապարակ և Մեծ շուկա, ▶️ Պոլսո Հայոց պատրիարքարան և այլ գեղեցիկ վայրեր:
▶️ Հայկական խմբով և թուրքագետ գիդի ուղեկցությամբ:
Արժեք317'000 դրամ 217'000 դրամԱրժեքի մեջ ներառված են.
գիշերակաց 4* բարձրակարգ հյուրանոցներում,
համեղ ուտեստների տեսականիով նախաճաշ և ընթրիք,
բոլոր էքսկուրսիաները տեսարժան վայրերում ըստ ծրագրի,
փորձառու, կիրթ և գիտակ (!) թուրքագետ գիդի ուղեկցություն Երևանից ամբողջ տուրի ընթացքում,
տրանսֆերները հարմարավետ տրանսպորտով,
բժշկական ապահովագրություն:
Հյուրանոցներ Ստամբուլ 4*Ուղևորության ծրագիր.
Երևանից ինքնաթիռով կմեկնենք Կոստանդնուպոլիս-Ստամբուլ: Օդանավակայանից կշարժվենք դեպի հյուրանոց: Մի փոքր հանգստանալուց հետո կսկսենք քաղաքի հետ մեր ծանոթությունը Կ.Պոլսի Հայոց պատիրարքարան այցելությամբ: Դեռևս 15-րդ դարից գործող Պատրիարքարանի շենքին կից է գտնվում Սուրբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցին: Եկեցեցում պտույտից հետո կշարժվենք հայտնի հայ ճարտարապետ Գրիգոր Ամիրա Պալյանի կառուցած Որդոց Որոտման եկեղեցի: Ապա կտեսնենք Պեզճյան հայկական վարժարանի շենքը, որը գործում է 18-րդ դարից: Ճաշելուց հետո կունենանք ազատ ժամանակ: | |
Առավոտյան հյուրանոցում նախաճաշից հետո կգնանք հիանալու Սուրբ Սոֆիայի տաճարով. 6-րդ դարում կառուցված քրիստոնեական եկեղեցին եղել է Կ.Պոլսի Տիեզերական պատրիարքի նստավայրը և աշխարհի ամենամեծ տաճարներից մեկը: Պտույտից հետո կքայլենք հարևանությամբ գտնվող Կապույտ մզկիթ: Քաղաքի ամենամեծ մզկիթը, որ տեղացիները կոչում են նաև Սուլթանահմեդ մզկիթ, կառուցվել է ճարտարապետ Միմար Սինանի կողմից 17-րդ դարում: Ճաշելուց հետո կունենանք ազատ ժամանակ,որը կարող եք տնօրինել ըստ ցանկության: | |
Հյուրանոցում նախաճաշից հետո կգնանք տեսնելու աշխարհում ամենամեծ պալատ-թանգարաններից մեկը՝ Թոփքափը պալատ: Այստեղ ցուցադրվող ցուցանմուշների քանակ հասնում է մոտ 6500-ի: Պալատից բացվում է հրաշագեղ տեսարան դեպի Բոսֆորի նեղուց և Մարմարա ծով: Պտույտից հետո կշարժվենք ժամանակին աշխարհի ամենամեծ՝ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում գտնվող և բազմազան ապրանքներով լի Մեծ շուկա՝ Քափալը Չարշը: Ճաշելուց հետո կունենանք ազատ ժամանակ, որը կարող եք տնօրինել ըստ ցանկության: | |
Նախաճաշից հետո միասին կշարժվենք դեպի Եգիպտական շուկան՝ հիանալու Արևելքի գույներով և արևելյան կոլորիտով: Ապա միասին կնավարկենք Եվրոպան Ասիայից բաժանող Բոսֆորի նեղուցով: Կհասնենք Իշխանաց կղզիներից հայաշատ Քընալը կղզի: Ժամանակին այն եղել է բյուզանդական արքաների աքսորավայր: Կղզում ի թիվս այլ հայկական հետքերի՝ կտեսնենք նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Հրանտ Դինքի այգին: Կվերադառնանք հյուրանոց, կճաշենք և կունենանք ազատ ժամանակ: | |
Նախաճաշից հետո կայցելենք Օսմանյան կայսրությունում հռչակ վայելող հայազգի ճարտարապետներ Պալյանների կողմից կառուցված Դոլմաբահչեի պալատ: Պալատը 19-րդ դարում եղել է աշխարհում ամենագեղեցիկներից մեկը: Ի թիվս այլ հարստությունների, այստեղ է պահպանվում նաև Հովհ. Այվազովսու՝ Պոլիսը պատկերող աննման կտավները։ Պտույտից հետո կգնանք տեսնելու քաղաքի սիրտը համարվող մարդաշատ Թաքսիմի հրապարակն ու Իսթիքլալ պողոտան: Պտույտի ընթացքում կտեսնենք ինչպես նոր կառուցված նորաոճ, այնպես էլ ավելի վաղ կառուցված պատմական շենքեր: Կայցելենք հարևանությամբ գտնվող շքեղ Երեք Խորան հայկական գործող եկեղեցի: Ցանկության դեպքում կարող ենք սրճել հայազգի հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի սրճարանում։ Կճաշենք, ապա կունենանք ազատ ժամանակ վայելելու երեկոյան քաղաքի գեղեցկությունը: | |
Նախաճաշից հետո կունենանք ազատ օր, որը կարող եք տնօրինել ըստ ցանկության: Ցանկացողները կարող են այցելել մոտ 100 հա տարածք զբաղեցնող և 15՛000 ցամաքային և ծովային կենդանատեսակներ ունեցող ՛՛Ստամբուլ Ակվարիում՛՛ կամ Մադամ Թյուսոյի մոմե արձանների հայտնի թանգարան։ Կարելի է գնալ տեսելու նաև դեռևս IV դ. հույների կողմից կառուցած ստորգետնյա ջրամբարը՝ Ցիստեռնա Բազիլիկան, որը գրեթե փոփոխության չի ենթարկվել դարերի ընթացքում: Երեկոյան կարող եք պարզապես անշտապ շրջել Պոլսի թաղերում, որտեղ ամեն քայլափոխի կարելի զգալ հայկական, հունական, բյուզանդական կամ օսմանյան մշակույթի շունչը: | |
Նախաճաշից հետո կունենանք ազատ ժամանակ և հնարավորություն վերջին օրը ևս տեսնելու Պոլսի հայտնի ու անհայտ վայերը, հիանալ Մարմարա ծովի գեղեցկությամբ կամ պարզապես այս օրը նվիրել գնումներին: Ապա կհասնենք օդանավակայան և կվերադառնանք Երևան: | |
Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է
Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber

+374 99 56 56 48
WhatsApp

+374 99 56 56 48
Skype

narekavank
nvtour@gmail.com
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):