բանիմաց և հոգատար գիդեր
Տուրի տեւողություն 3 օր, 2 գիշեր
Համառոտ նկարագրությունՄեր ՆՈՐ ✅ 3-ՕՐՅԱ #Սյունիք_Զանգեզուր ծրագրով տեսեք Տաթև, Հին Խոտ, Խնձորեսկ, Շինուհայր, Բաղաբերդ, Որոտնավանք, Կավարտ, Քարահունջ և բազմաթիվ այլ պատմական վայրեր, վայելեք Սյունյաց աշխարհի չնաշխարհիկ բնությունը (նաև քայլարշավներով)
Արժեք33՛000 դրամ-
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում երկու գիշեր՝ նախաճաշով,
բ) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս՝ փորձառու վարորդով,
գ) բազմամյա փորձ ունեցող, կիրթ, բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
դ) այցելություն նշված բոլոր վայրեր:
Հյուրանոցներ Գորիս,
Գորիս/ԿապանՈւղևորության ծրագիր.
Առավոտյան Երևանից մեկնում ենք դեպի Սյունյաց աշխարհ, անցնելով Արարտի, Վայոց Ձորի մարզերով: Ճանապարհին մեզ կուղեկցեն Արարատ լեռան և Արփա գետի գեղեցիկ տեսարանները: Վայոց Ձորի մարզում (Վայքում) տեղի կունենա մեր առաջին կանգառը, որտեղ կնախաճաշենք և կշարունակենք մեր ճանապարհը: Գեղեցիկ, բարձրաբերձ Զանգեզուրի լեռներով ճանապարհը մեզ կտանի դեպի Շաքիի գեղատեսիլ ջրվեժ: Այստեղ կվայելենք Շաքիի զովությունը ու գեղեցկությունը, որից հետո կշարունակենք մեր ճանապարհը:
Հաջորդ կանգառը կլինի առեղծվածներով լի, պատմամշակութային արգելոց հանդիսացող Քարահունջը (Զորաց քարեր): Ծանոթանալով Քարահունջի պատմությանը մենք կշարունակենք մեր ճանապարհը, որը մեզ կտանի դեպի Տաթևի վանական համալիր: Տեսնելով միջնադարյան այս ճարտարապետական գլուխգործոցը մենք կուղևորվենք դեպի Սատանի կամուրջ և վերևից կդիտենք այն:
Սյունյաց աշխարհի վեհաշուք լեռները այնուհետև մեզ կտանեն անդունդի վրա վեր խոյացող Շինուհայրի դիտակետ: Այստեղից բացվող գեղեցիկ տեսարաններով զմայլվելուց, Սյունյաց աշխարհի լեռների հզորությունը զգալուց հետո մենք կուղևորվենք դեպի Գորիս, որտեղ էլ կճաշենք: Երեկոյան դուրս կգանք և կզբոսնենք Գորիսում, կտեսնենք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Գորիսի գիշերային լույսերով գունավորված բրգաձև ժայռերը: Գիշերակացը կլինի կամ Գորիսում կամ Շինուհայրում: | |
Երկրորդ օրը կսկսենք համեղ նախաճաշով և ցանկության դեպքում կուղևորվենք դեպի Հայաստանի ամենահարավ՝ Ագարակ քաղաք: Ճանապարհին մեզ կուղեկցի մեր մայր գետը՝ Արաքսը, կհասնենք հայ-իրանական սահմանին: Որից հետո կգնանք կոլորիտային Մեղրի: Այստեղ կայցելենք Մեղրիի Սբ. Հովհաննես եկեղեցին, որում կտեսնենք վերականգնված յուրահատուկ որմնանկարներ: Ցանկության դեպքում կայցելենք Մեղրիի ամենահին տունը և կծանոթանանք Մեղրիի կենցաղին: Այնուհետև կգնանք Մեղրիի Ս. Աստվածածին եկեղեցի:
Մեղրիից հետո կուղևորվենք զմրուխտյա կանաչ անտառներում թաքնված միջնադարյան վանական համալիր Վահանավանք, որի պատմությանը ծանոթանալուց հետո կգնանք Հալիձորի բերդ: Այստեղ մոտ 1 ժամ քայլարշավից հետո մեր առջև կտեսնենք Հալիձորի հիասքանչ, անմատչելի բերդը և եկեղեցին: Հետո կրկին 1 ժամ քայլարշավից հետո կվերադառնանք մեքենա և կուղևորվենք Սյունիքի մարզկենտրոն՝ Կապան, որին տեղաբնիկները տվել են հայկական Փարիզ անվանումը: Կապանում նախ կուղևորվենք մեր նշանավոր զորավար Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ, որից հետո կզբոսնենք գեղեցիկ Կապանում, կտեսնենք Ողջի և Վաչագան գետերը, քաղաքի գեղեցիկ համայնապատկերը, կճաշենք և կվերադառնանք հյուրանոց: | |
Երրորդ օրը նախաճաշից հետո կուղևորվենք Հին Խնձորեսկ, որտեղ կանցնենք ճոճվող կամուրջով, կտեսնենք Խնձորեսկի քարանձավները, որոնք մեզ կհիշեցնեն Ակսել Բանկունցի պատմվածքները, կայցելենք Սբ. Հռիփսիմե վանք և հետդարձին կտեսնենք Մխիթար սպարապետի գերեզմանը:
Այնուհետև կուղևորվենք Որոտանի կիրճի ձախակողյան բարձունքի վրա գտնվող միջնադարյան հռչակավոր վանական համալիր՝ Որոտնավանք: Այս զորավոր վանական համալիրն ուսումնասիրելուց, Որոտանի կիրճի գեղեցիկ պատկերը տեսնելուց հետո մեր ճանապարհը մեզ կտանի դեպի Տոլորսի/ Չայ-Զամի/ Շամբի գեղատեսիլ ջրամբարներից մեկը: Ճանապարհին կկանգնենք Եղեգնաձորում, կճաշենք և կվերադառնանք Երևան մեզ հետ բերելով 3 օրվա հագեցած, հարուստ, անմոռանալի և գեղեցիկ տպավորությունները: | |
Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է
Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber

+374 99 56 56 48
WhatsApp

+374 99 56 56 48
Skype

narekavank
nvtour@gmail.com
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):