Գլխավոր
Բոլոր տուրերը
Տուրերի բաժիններ
Չվացուցակ
Մենք և մեր գիդերը
Պայմաններ
Կապ


Տուրերի մասին կարծիքներ

Մամուլը մեր մասին

բանիմաց և հոգատար գիդեր
 AMD
 Մշակութային տուր Սանկտ Պետերբուրգ (7 օր, հայկական խումբ)
Տուրի տեւողություն
7 օր/ 6 գիշեր

Համառոտ նկարագրություն
Միասին բացահայտենք մշակութային Սանկտ-Պետեբուրգը հայկական խմբով! հայախոս գիդ-ուղեկցողի հետ միասին: Բացառիկ ծրագիր, որի ընթացքում կտեսնենք աշխարհահռչակ «Էրմիտաժ» թանգարանը, գեղեցիկ շենքերով հայտնի Նևայի պողոտան (Невский проспект), գործող հայկական Սուրբ Կատարինե եկեղեցին, Կազանի Աստվածամոր տաճարը (Казанский собор), Հարության տաճարը (Спас на Крови), ապշեցուցիչ Իսահակի տաճար (Исаакиевский собор), Պետրոպավլովյան ամրոցը (Петропавловский крепость)՝ իր թանգարաններով, «Ռուսական թանգարանը» (Руский музей) և այլ հայտնի ու անհայտ վայրեր:

Արժեք
330 ՛ 000 դրամ
Արժեքի մեջ ներառված են.
ա) ավիատոմս
բ) գիշերակաց 4* հյուրանոցում քաղաքի կենտրոնում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով)
գ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր
դ) հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում
ե) մեկանգամյա սնունդ` նախաճաշ հյուրանոցում
զ) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance)
է) հարմարավետ տրանսպորտ քաղաքում շրջելու համար (անհրաժեշտության դեպքում)

Հյուրանոցներ
Սանկտ Պետերբուրգ/ Աքյան Պետերբուրգ հյուրանոց

Ուղևորության ծրագիր.

Օր 1 
Ծանոթություն Ս. Պետերբուրգի հայտնի վայրերի հետ Նևայի պողոտա (Невский проспект) Հայկական գործող Սուրբ Կատարինե եկեղեցի Պատմական շենքեր և կամուրջներ Երևանից կմեկնենք Ս.Պետերբուրգ: Կտեղավորվենք քաղաքի կենտրոնում գտնվող 4* հյուրանոցում: Կախված թռիքչի ժամից՝ այդ օրը կամ հաջորդ օրը հայ զբոսավարի հետ դուրս կգանք ծանոթանալու քաղաքի հետ: Պետերբուրգի հետ մեր ծանոթությունը կսկսենք գլխավոր և ամենագեղեցիկ՝ Նևայի պողոտայից (Невский проспект): Զբոսանքի ընթացքում կտեսնենք մի շարք պատմական շենքեր, որոնք աչք են շլացնում իրենց յուրօրինակ ճարտարապետությամբ: Կանցնենք առևտրով զբաղվող Ելիսեևյան եղբայրների՝ 20-րդ դարասկզբին կառուցված առևտրի շենքի մոտով, որը դարձել է պողոտայի խորհրդանիշներից մեկը: Ապա կանցնենք քաղաքի բազմաթիվ կումուրջներից մեկով (Անիչկովի կամրջով) ու կհայտնվենք շլացնող ՛՛Զինգեր՛՛ ընկերության պատմական շենքի դիմաց: Մշակութային զբոսանքը կշարունակենք դեպի Պետերբուրգի հայկական եկեղեցիներից մեկը` գործող Սուրբ Կատարինե եկեղեցի (18-րդ դար): Ազատ ժամանակ քաղաքում:
:

Օր 2 
Այցելություն աշխարհահռչակ «Էրմիտաժ» թանգարան. Պալատական հրապարակ (Дворцовая площадь) «Էրմիտաժ» թանգարան. Ձմեռային պալատ (Зимный дворец) Փոքր Էրմիտաժ Հին Էրմիտաժ Նոր Էրմիտաժ Այս օրը կսկսենք աշխարհի ամենահայտնի և ամենամեծ թանգարաններից «Էրմիտաժ» այցելությամբ: «Էրմիտաժ»-ն աշխարհում ամենաշատ այցելվող թանագարանների ցանկում է: Ներկայումս թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 3 մլն ցուցանմուշ՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր: Թանգարանի «Ձմեռային պալատ» (Зимний Дворец) մասնաշենքում շրջայցի ընթացքում կտեսնենք ինչպես արքայական սենյակներ, այնպես էլ արվեստի գլուխգործոցներ: Երեկոյան ազատ ժամանակ:
:

Օր 3 
Պետրոպավլովյան ամրոցում Պետրոպավլովյան ամրոց (Петропавловский крепость), այդ թվում՝ Պետրոպավլովյան տաճար (Петропавловский собор) Տրուբեցկովյան բաստիոնի բանտ (Тюрьма трубецкого бастиона) Տիեզերագիտության և հրթիռաշինության թանգարան (Музей космонавтики и ракетной техники) Գիտության և տեխնիկայի թանգարան (Музей науки и техники) Կերամիկական արվեստի թանգարան (Музей архитектурной художественной керамики) Այսօր միասին կայցելենք Պետրոպավլովյան ամրոց (Петропавловский крепость), որը համարվում է քաղաքի հիմնադրման վայրը: Հենց այստեղ է 1703թ. Պետրոս Մեծը հիմնադրել այսօրվա Ս. Պետերբուրգը: Շրջապատված լինելով Նևա գետի ջրերով՝ ամրոցն իրենից ներկայացնում է կղզու վրա կառուցված թանգարանային համալիր: Շրջայցի ժամանակ կայցելենք Պետրոպավլովյան տաճար (Петропавловский собор), որտեղ թաղված են Ռոմանովների արքայական ընտանիքի անդամները, այդ թվում և Պետրոս 1-ինը: Ապա կայցելենք Տրուբեցկովյան բաստիոնի բանտ (Тюрьма трубецкого бастиона), որտեղ որպես քաղբանտարկյալ բանտարկված են եղել ժամանակի առաջադեմ մտավորականներն ու հեղափոխական առաջնորդները: Ապա ցանկության դեպքում (տոմսերը ներառված են արժեքի մեջ) կշրջենք Տիեզերագիտության և հրթիռաշինության թանգարանում (Музей космонавтики и ракетной техники), Գիտության և տեխնիկայի թանգարանում (Музей науки и техники), Կերամիկական արվեստի թանգարանում (Музей архитектурной художественной керамики), Պետրոպավլովյան ամրոցի պատմության թանգարանում, ինչպես նաև և Ս. Պետերբուրգի պատմության թանագարանում: Ցանկության և հնարավորության դեպքում միասին կքայլենք տեսնելու հարևանությամբ գտնվող «Ավրորա» հածանավը, որը հայտնի է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը իր մասնակցությամբ: Երեկոյան ազատ ժամանակ:
:

Օր 4 
Մեկ օր պետերբուրգյան թանգարաններում Հարության տաճարը (Спас на Крови) «Ռուսական թանգարան» Արվեստների հրապարակ Նախաճաշից հետո կքայլենք դեպի քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ հռչակավոր Հարության տաճարը (Спас на Крови), որտեղ կտեսնենք աշխարհի ամենամեծ մոզաիկան կրոնական թեմատիկայով: Միասին կայցելենք «Ռուսական թանգարան» (Руский музей), որտեղ ի թիվս այլ արժեքավոր աշխատանքների, ցուցադրված է նաև հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հ. Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը: Թանգարանից հետո կզբոսնենք Արվեստների հրապարակում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների ցանկում: Հրապարակն իրենից ներկայացնում է մի շարք պատմական շենքների համալիր կառույց (Միխայլովսկու պալատ, Միխայլովսկու թատրոն, Գոլենիշեվ-Կուտուզովի տուն, Երաժշտական կոմեդիայի թատրոն, Ռուսական էթնոգրաֆիական թանգարան և "Եվրոպա" հյուրանոց): Ապա կունենանք ազատ ժամանակ:
:
:

Օր 6 
Քաղաքի ամենամեծ տաճարում Իսահակի տաճար (Исаакиевский собор) Ցարսկոյե սելո (Царское село) (լրացուցիչ վճարով) Նախաճաշից հետո Նևայի պողոտայով քայլելով կհասնենք ռուսական եկեղեցու կողմից սրբացված Իսահակ Դալմատցու անունը կրող Իսահակի տաճար (Исаакиевский собор): Տաճարը զարմացնում է իր ճարտարապետական ոճով և կառուցման վարպետությամբ: Ապա կունենանք ազատ ժամանակ,որը կարող ենք անցկացնել հեքիաթային միջավայրում՝ այցելելով հարևանությամբ գտնվող "Հսկայի տուն" զվարճանքի վայր-թանգարան (լրացուցիչ վճարով): Կամ կարող ենք ազատ ժամանակը տրամադրել Ցարսկոյե սելո (Царское село) այցելությանը (լրացուցիչ վճարով), որտեղ կարող եք տեսել հանրահայտ Սաթե սենյակը (“Янтарная комната): Երեկոյան ազատ ժամանակ:
:

Օր 7 
Հրաժեշտ ենք տալիս հյուսիսային մայրաքաղաքին «Գրանդ մակետ Ռուսաստան» թանգարան Վերադարձ Երևան Նախաճաշից հետո կախված թռիչքի ժամից կունենանք ազատ ժամանակ, որը կարող ենք տնօրինել ըստ ցանկության: Ապա միասին կայցելենք քաղաքի ծայրամասում գտնվող «Գրանդ մակետ Ռուսաստան» (Гранд макет Россия) թանգարան, որն ապշեցնում է այցելուներին իր յուրօրինակությամբ. թանգարանում ներկայացված են Ռուսաստանի քաղաքների և առանձին տարածարջանների փոքրացված կրկնօրինակները`ամենայն մանրմասնությամբ: Կշարժվենք դեպի օդանավակայան և կվերադառնանք Երևան՝ լի տպավորություններով և դրական էներգիայով:
:

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
   



Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է

Անուն:* 
Ազգանուն:* 
Հեռախոսահամարներ (քաղաք. և բջջ.):* 
E-mail:* 
Քաղաքացիություն:* 
Դուք տուրիստական գործակա՞լ եք: Այո  Ոչ
Հասցե:
Ուղևորների քանակ:* 
Երեխաների քանակ (մինչև 12 տարեկան):
Ուղևորության համար նախընտրած ժամկետներ:* 
Երևանում հյուրանոցում գիշերակաց ընտրելու դեպքում նշեք գիշերների քանակը:
Դիմավորում-ճանապարհում (տրանսֆեր):  Այո  Ոչ 
Տրանսֆերի դեպքում նշեք ժամանող և մեկնող չվերթերի ամսաթվեր և համարներ:
Ի՞նչպես եք իմացել Նարեկավանք Տուրի մասին:
Լրացուցիչ տեղեկություններ:







Տուրերի մասին կարծիքներ


Մամուլը մեր մասին
 




Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Skype narekavank
nvtour@gmail.com



Անցնել կայքի լրիվ տարբերակին
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):