Գլխավոր
Բոլոր տուրերը
Տուրերի բաժիններ
Չվացուցակ
Մենք և մեր գիդերը
Պայմաններ
Կապ


Տուրերի մասին կարծիքներ

Մամուլը մեր մասին

բանիմաց և հոգատար գիդեր
 AMD
 Արցախի Գոհարներ տուր (3 օր)
Տուրի տեւողություն
3 օր, 2 գիշեր

Համառոտ նկարագրություն
Բացահայտե՛ք հրաշագեղ Արցախ աշխարհն իր գոհարներով ☀️: Վայելեք բնության աննման վայրեր Հունոտի կիրճ (Զոնտիկներ) և Տաք ջրերի ավազաններ, տեսեք Արցախի գեղաշուք լեռներն ու անտառները, աշխարհի ամենատարեց ծառերից՝ Տնջրի ծառը ☘️, այցելեք նշանավոր վանական համալիրներ Դադիվանք, Գանձասար ու Ամարաս, զգացե՛ք Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հաճելի մթնոլորտը:

Արժեք
33 ՛ 000 դրամ
Արժեքը ներառում է.
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3*/4* (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
բ) բարձրորակ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
գ) նախաճաշ,
դ) արհեստավարժ, հոգատար և բանիմաց պատմաբան գիդի​ ուղեկցություն,
ե) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում:

Հյուրանոցներ
Ստեփանակերտ կամ Շուշի

Ուղևորության ծրագիր.

Օր 1 
Ազատ Արցախը ողջունում է Ձեզ. Սևանա լիճ, Հայրավանք, Վարդենիս ◻️ Քարվաճառի լեռներ, Տաք ջրեր, Դադիվանք ◻️ <<Տատիկ Պապիկ>> հուշարձան, երեկոյան Ստեփանակերտ ◻️ Առավոտյան Երևանից Սևան-Գավառ-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհով կշարժվենք դեպի Արցախ: Ճանապարհին կանգառ կունենանք Սևանա լճի ափին և կայցելենք 4-րդ դարում հիմնադրված Հայրավանք ⛪️:
Ապա կանցնենք Վարդենիսը, Սոտքը, Քարվաճառի անզուգական լեռներով, Թարթառ գետի կիրճով և կհասնենք բուժիչ հանքային ջրերով հարուստ Տաք ջրեր: Ցանկացողները կարող են լողանալ և թարմանալ ավազաններում, անհրաժեշտ է ունենալ լողազգեստ և հարմար հողաթափեր:
Այստեղից կմեկնենք տեսնելու Արցախի գոհարներից՝ Դադիվանքի վանական համալիրը: Պատմական մեծ դեր ունեցած Դադիվանքում է 12-րդ դարում ապրել և իր հայտնի <<Դատաստանագրքի>> վրա աշխատել նշանավոր Մխիթար Գոշը:
Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ, քաղաքի մուտքին մեզ կողջունի Արցախի խորհրդանիշը համարվող <<Տատիկ Պապիկ>> ❤️ կամ <<Մենք ենք մեր լեռները>> հուշարձանը: Կանգառ կունենանք հուշարձանի մոտ, որից հետո կուղևորվենք Ստեփանակերտի կենտրոն այստեղ շրջելու համար: Գիշերակաց հյուրանոցում Ստեփանակերտում կամ Շուշիում: (ավելի մանրամասն տե՛ս...)
:

Օր 2 
Հերոսական Շուշի, դրախտային Հունոտի կիրճ, յուրօրինակ Ամարաս և ամենահին Տնջրի ծառ. Շուշի, Ս. Ամենափոկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Կանաչ ժամ ◻️ Քայլարշավ Հունոտի կիրճ (<<Զոնտիկներ>>), Տնջրի ծառ ◻️ Ամարասի վանական համալիր, Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանու մայր տաճար, երեկոյան Շուշի ◻️ Մեր տուրի երկրորդ օրը կսկսենք Շուշի քաղաքի հետ ծանոթությամբ: Կայցելենք Շուշիի նշանավոր Կանաչ ժամ, կծանոթանանք նրա պատմությանը, որից հետո կուղևորվենք Շուշիի խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար: Կշրջենք եկեղեցու տարածքում, կլսենք հիմնադրման պատմությունը և կծանոթանանք հերոսական դրվագներին:
Այնուհետև կուղևորվենք դրախտային գեղեցկությամբ Հունոտի կիրճ: Անտառային գեղատեսիլ արահետով կքայլենք մոտ 1 ժամ և կհասնենք Արցախի չկրկնվող հրաշքներից մեկին ☂️ (ոչ անձրևային պայմանների դեպքում), կիրճ իջնել ցանկացողները պետք է ունենան հարմարավետ կոշիկներ, ցանկալի է սպորտային:
<<Զոնտիկների>> ողջ գեղեցկությունը վայելելուց հետո կուղևորվենք Մարտունու վարչական շրջան, և մեր առաջին կանգառը կունենանք Սխտորաշենի հայտնի ☘️ Տնջրի ծառի մոտ: Ապա կայցելենք նշանավոր Ամարասի վանական համալիր: Սբ. Գրիգոր Լուսավորչի հիմնադրած այս վանքում է որ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է ամենահին վանական դպրոցը:
Կվերադառնանք Ստեփանակերտ, կայցելենք քաղաքի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար: Որից հետո կուղևորվենք հյուրանոց (Շուշիում մնալու պարագայում հնարավոր է երեկոյան զբոսանք քաղաքում):
:

Օր 3 
Հրաշակերտ Գանձասար, Տիգրանակերտ ու Մայրաբերդ ամրոցներ,հրաժեշտ Արցախին. Ասկերանի բերդ, Ակնա (Ադղամ), Տիգրանակերտի ամրոց ◻️ Գանձասարի վանական համալիր, Խաչենագետ ◻️ Վանք գյուղ, ժայռակերտ առյուծ ◻️ ☀️ Մեր տուրի վերջին օրը սկսենք Ասկերանի Մայրաբերդ այցելությամբ: Դեռևս 18-րդ դարում կառուցված այս բերդ-ամրոցը գրեթե ամբողջությամբ պահպանվել է մինչ օրս: Այնուհետև կուղևորվենք նշանավոր Տիգրանակերտ ամրոց: Ամրոցի տեղում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ է գտնվել Տիգրան Մեծի կառուցած նշանավոր Տիգրանակերտ քաղաքներից մեկը: Բացվել են միջնաբերդի մի հատվածը, պարիսպներ, հայտնաբերվել են վաղքրիստոնեական դամբարանադաշտ և եկեղեցիների հիմքեր:
Այնուհետև Խաչենագետի հոսանքով վեր կշարունակենք մեր ճանապարհը դեպի Գանձասարի վանական համալիր: 13-րդ դարում կառուցված այս վեհաշուք վանքը համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Տեղում կլսենք վանքի պատմությունը և կբացահայտենք հետաքրքիր առեղծվածներ: Արցախ աշխարհում մեր վերջին կանգառը կլինի ժայռակերտ առյուծը Վանք գյուղի մոտ:
❤️ Հիացած Արցախի բնաշխարհի անմոռանալի պատկերներով, ճարտարապետական գոհարներով, յուրօրինակ մթնոլորոտց և ստացած նոր գիտելիքներով երեկոյան կրկին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով կվերադառնանք Երևան:
:

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
330 հոկտ. 20201 նոյ. 202033 ՛ 000 դրամ
36 նոյ. 20208 նոյ. 202033 ՛ 000 դրամ
313 նոյ. 202015 նոյ. 202033 ՛ 000 դրամ
320 նոյ. 202022 նոյ. 202033 ՛ 000 դրամ
327 նոյ. 202029 նոյ. 202033.000 դրամ
   



Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է

Անուն:* 
Ազգանուն:* 
Հեռախոսահամարներ (քաղաք. և բջջ.):* 
E-mail:* 
Քաղաքացիություն:* 
Դուք տուրիստական գործակա՞լ եք: Այո  Ոչ
Հասցե:
Ուղևորների քանակ:* 
Երեխաների քանակ (մինչև 12 տարեկան):
Ուղևորության համար նախընտրած ժամկետներ:* 
Երևանում հյուրանոցում գիշերակաց ընտրելու դեպքում նշեք գիշերների քանակը:
Դիմավորում-ճանապարհում (տրանսֆեր):  Այո  Ոչ 
Տրանսֆերի դեպքում նշեք ժամանող և մեկնող չվերթերի ամսաթվեր և համարներ:
Ի՞նչպես եք իմացել Նարեկավանք Տուրի մասին:
Լրացուցիչ տեղեկություններ:







Տուրերի մասին կարծիքներ


Մամուլը մեր մասին
 




Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Skype narekavank
nvtour@gmail.com



Անցնել կայքի լրիվ տարբերակին
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):