բանիմաց և հոգատար գիդեր
Հեքիաթային Իտալիա. Միլան, Վենետիկ, Հռոմ, Ֆլորենցիա, Սուրբ ՂԱԶԱՐ (9 օր, հայկական խումբ) Տուրի տեւողություն 8 օր, 7 գիշեր (ապրիլից՝ 9 օր, 8 գիշեր)
Համառոտ նկարագրությունՏեսե՛ք գրեթե ամբողջ Իտալիան այս անմոռանալի ուղևորության ընթացքում ▶️ նորաձև Միլան, ▶️ սքանչելի Վենետիկ, ▶️ նրբագեղ Ֆլորենցիա, ▶️ խորհրդավոր Պիզա, ▶️ չքնաղ Սիենա, ▶️ գունեղ Նեապոլ և Պոմպեյ, ▶️ "հավերժական" Հռոմ և այլ հրաշալի վայրեր: Այցելեք իր նմանը չունեցող ՀԱՅԿԱԿԱՆ ▶️ Սուրբ Ղազար կղզի. Մխիթարյան Միաբանություն, հայկական փողոցներ, վարժարաններ և եկեղեցիներ Վենետիկում, Հռոմում և այլուր: Հայկական խումբը մեկնում է Երևանից հայ խմբի ղեկավարի ուղեկցությամբ:
(!) Նարեկավանք Տուրն "Իտալիա հայկական խմբով" ուղևորություններն իրականացնում է 2017 թվականից:
*Տուր + տոմս սկզբունքով է հաշվարկված փաթեթի արժեքը, տուրի արժեքը ֆիքսված է՝ 215'000 (7 գիշեր), 230'000 դրամ (8 գիշեր), 245'000 դրամ (9 գիշեր), իսկ տոմսի արժեքը տրվում է ըստ կոնկրետ օրվա և ժամի արժեքի, որ փոփոխական է՝ որքան շուտ ամրագրվի, այնքան ավելի մատչելի: Որոշ օրերին տուրը հնարավոր է իրականացվի հակառակ ուղղությամբ՝ Հռոմից դեպի Միլան, խնդրում ենք ճշտել զանգով:Արժեք480'000 դրամ 311՛000 դրամ* ՏՈՄՍԸ ներառյալԱրժեքի մեջ ներառված են.
ա) ավիատոմս,
բ) անվճար էքսկուրսիաներ. 1) Միլանում, 2) Հռոմում, 3) Վատիկանում, 4) Ֆլորենցիայում, 5) Վենետիկում,
գ) անվճար էքսկուրսիա հայկական 6) Սբ. Ղազար կղզի ՄԽԻԹԱՐՅԱՆ միաբանություն,
դ) գիշերակաց որակյալ 3* և կամ 4* հյուրանոցներում` նախաճաշով,
ե) նոր հարմարավետ տրանսպորտ,
զ) բժշկական ապահովագրություն,
է) աջակցություն վիզա ստանալու հարցում,
ը) հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում:
Հյուրանոցներ Միլան 3* կամ 4*,
Հռոմ 3* կամ 4*,
Ֆլորենցիայի շրջան 3*,
Վենետիկի շրջան 3*Ուղևորության ծրագիր.
Օր 1 Նրբաոճ Միլան.
Դուոմո դի Միլանո◻️
Վիտտորիո-Էմանուել գալերեա◻️
Լա Սկալա◻️
Դքսերի պալատ◻️
Սֆորցա ամրոց◻️
Զվարթնոց օդակայանից հայկական խմբով, հայախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ մեկնում ենք Միլան: Միլանի օդակայանից ճանապարհվում քաղաքի կենտրոն: Էքսկուրսիա ❤️ Միլանում (անվճար), որի ընթացքում կտեսնենք քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը (մասամբ կամ ամբողջությամբ).
Շքեղ Դուոմո դի Միլանո - Մայր Տաճար, Վիտտորիո-Էմանուել գալերեա, հռչակավոր Լա Սկալա, Դքսերի պալատ, Սֆորցա ամրոց, Սանտա Մարիա դել Գրացի (ուր գտնվում է Լեոնարդո դա Վինչիի "Վերջին ընթրիքը", (!) որի մուտքի տոմսը հարկավոր է գնել առնվազն 3 ամիս առաջ) և այլ հրաշալի վայրեր;
Հայկական հետքեր Միլանում. հնարավոր է այցելել Սբ. Քառասուն մանկանց եկեղեցի, որ պատկանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, Միակ Հայ Առաքելական եկեղեցին Իտալիայում: Գիշերակաց հյուրանոցում:
| |
Օր 2 Չքնաղ Վենետիկ.
Սբ Մարկոսի հրապարակ և տաճար◻️
Հայկական Սուրբ Ղազար կղզի◻️
Գոնդոլայով պտույտ◻️
Ռիալտո կամուրջ և Մեծ կանալ◻️
Մուրանո ապակիների արհեստանոց◻️
⛴ Մեկնում ենք Վենետիկի շրջան (ավտոբուսով կամ գնացքով), հասնում ենք Վենետիկ նավով (վճարովի), Սուրբ Մարկոսի հրապարակի և շքեղ տաճարի մոտից կսկսենք ճանաչողական զբոսանք պրոֆեսիոնալ գիդի հետ (անվճար. Վենեցիայի գեղեցեցիկ նեղ փողոցներ, կանալներ, կամուրջներ՝ այդ թվում նաև Ռիալտո կամուրջը, հրապարակներ, Մուրանո ապակե իրերի արհեստանոց: Օրվա երկրորդ կեսին ազատ ժամանակ կամ լրացուցիչ էքսկուրսիաներ (վճարովի). Դոժերի պալատ, գոնդոլայով կամ նավակով պտույտ Վենետեկի ջրանցքներով և այլն:
Հայկական հետքեր Վենետիկ քաղաքում, Սբ. Խաչ եկեղեցի, հայոց թագուհու դամբարան, այցելություն հայկական ❤️ Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանության մայրավանք (անվճար).
վանքի բակ, եկեղեցի, հին հացատուն, հնէաբանական թանգարան, մատենադարան, Այվազովսկու կտավների հավաքածու, տպարան և այլ չտեսնված արժեքներ։ Մեկնում Պադովայի շրջան, տեղավորում հյուրանոցում:
| |
Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է
Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber

+374 99 56 56 48
WhatsApp

+374 99 56 56 48
Skype

narekavank
nvtour@gmail.com
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):