Գլխավոր
Բոլոր տուրերը
Տուրերի բաժիններ
Չվացուցակ
Մեր մասին
Պայմաններ
Կապ


ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Մամուլը մեր մասին

բանիմաց և հոգատար գիդեր
 AMD
 Արևմտյան Հայաստան, Մալաթիա, Խարբերդ, Արաբկիր, Դերջանի խաչքարեր և Տայք (6 օր)
Տուրի տեւողություն
6 օր, 5 գիշեր

Համառոտ նկարագրություն
Այցելե՛ք Արաբկիր, Մալաթիա, Խարբերդ, Երզնկա, Դերջան (աշխարհի ամենաբարձր 7 մ. խաչքարեր), Թորթում, ի լրումն Անի, Կարս, Վան, Մուշի: Անցե՛ք Արևելյան և Արեմտյան Եփրատի վրայով, Մնձուրի, Պախրի, Թոնդրակի, Տավրոսի լեռներով, նավարկե՛ք Վանա լճով, համտեսե՛ք Վանա տառեխ: Տեսե՛ք Երզնկայի, Թորթումի և Բերկրիի գեղեցիկ ջրվեժները:

Արժեք
189'000 դրամ 130000 դրամ
Արժեքի մեջ ներառված են.
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4* (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),
դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:

Հյուրանոցներ
Բայազետ / Վան, Մուշ, Մալաթիա, Երզնկա, Էրզրում

Ուղևորության ծրագիր.

Օր 1 
Երևանից դեպի հռչակավոր Անի Ջավախք Ծովակ լիճ Մայրաքաղաք Անիի եկեղեցիներ. Մայր տաճար, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Ամենափրկիչ, Առաքելոց; Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ եւ այլ կառույցներ Անցում Իգդիրով Բայազետ Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի հայ-վրացական սահման: Պատմական Ջավախքով ճանապարհը կշարունակենք դեպի վրաց-թուրքական սահման: Մտնելով Արդահանի մարզ՝ կուղևորվենք Կարսի շրջան՝ ճանապարհին հանգիստ առնելով Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լճերից մեկի՝ Ծովակն Հյուսիսոյի ափին: Դադար առնելուց հետո կշարժվենք հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ հռչակավոր Անի: Անիում պտույտի ընթացքում կտեսնենք հազարամյակներ կանգուն Մայր տաճար, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Ամենափրկիչ, Առաքելոց, եկեղեցիները, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպները, քաղաքային այլ կառույցներ: Անիից կուղևորվենք Իգդիր և կհասնենք Բայազետ։ Գիշերակաց հյուրանոցում: (մանրամասներ...)

Օր 2 
Ճանապարհ, որ ձգվում է Արարատի լանջերից դեպի Վան ու Մուշ Տեսարան դեպի Բիբլիական Արարատ Թոնդրակ լեռ Բերկրիի ջրվեժ Մհերի դուռ Վանի բերդ Վանա կատուների բուծարան Վանա լիճ Արտոս և Սիփան սարերի տեսարան Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի Ճաշին՝ վանա տառեխ Առավոտյան մեր առջև կբացվի տեսարան դեպի հավերժական ձնով պատված, սրբազան Արարատ լեռը: Հրաժեշտ տալով Մասիսին՝ կշարժվենք դեպի Վասպուրական աշխարհ՝ կտրել-անցնելով Ծաղկանց լեռները: Կանցնենք գործող հրաբուխ Թոնդրակ լեռան կողքով և համանուն լեռնանցքով: Հայտնվելով Վասպուրական աշխարհում՝ կայցելենք նախ Բերկրիի ջրվեժ, ապա կհայտնվենք Վանի թագավորության մայրաքաղաք Վանում: Վանում նախ կտեսնենք Սասնա ծռերից հայտնի Ագռավաքար սրբավայրը՝ Մհերի դուռը: Ապա պատմական Խաչփողանց փողոցով կհասնենք Վանի բերդ ու կտեսնենք նաև վանա կատուներին: Բերդը հաղթահարելուց հետո Վանա լճով կնավարկենք դեպի Աղթամար կղզի՝ հռչակավոր Սուրբ Խաչ եկեղեցի՝ ճանապարհին հմայվելով Արտոս և Սիփան վեհաշուք սարերով: Կճաշենք լճի ափին՝ համտեսելով վանա տառեխ։ Շարունակելով ճանապարհը՝ հրաժեշտ կտանք Վասպուրական աշխարհին.մեզ սպասում է Տուրուբերանը. գիշերակաց Մուշում։ (մանրամասներ...)

Օր 3 
Մշո դաշտից Մալաթիա Հին Մուշ Սուրբ Մարինե եկեղեցի Սուլուխի կամուրջ և Արածանի գետ (Արևելյան Եփրատ) Մշո դաշտ Մշո Սուլթան Սուրբ Կարապետ վանք Խարբերդ. Խարբերդի բերդ Մալաթիա.Հրանտ Դինքի թաղամաս և Սուրբ Երրորդություն եկեղեցի Մալաթիայի հռչակավոր քաղցրավենիքի շուկա Առավոտյան կայցելենք Մուշի հայկական թաղամասերից մեկը՝ Սուրբ Մարինեի թաղը, որտեղ գտնվում է համանուն եկեղեցու ավերակները: Հեռվից կտեսնենք հայկական գերեզմանատունը: Կշարունակենք ճանապարհը դեպի Սուլուխի կամուրջ՝ կառուցված սրբազան Արածանի գետի (Արևելյան Եփրատի) վրա: Մշո դաշտով կշարունակենք ճանապարհը դեպի Մշո Սուլթան Սուրբ Կարապետ վանք: Վանքի տարածքով շրջելուց հետո ճանապարհ կընկնենք դեպի Խարբերդ քաղաք ու բերդ: Խարբերդից հետո մեր կանգառը կլինի պատմական Մալաթիա քաղաքը՝ հայտնի իր ծիրանենիներով: Քաղաքում կայցելենք Հրանտ Դինքի ծննդավայր-թաղամաս և Սուրբ Երրորդություն եկեղեցի, ապա հռչակավոր քաղցրավենիքի շուկա: Գիշերակաց հյուրանոցում: (մանրամասներ...)

Օր 4 
Ճամփորդություն Փոքր Հայքով Արաբկիր Ակն Հռչակավոր Անի-Կամախ բերդ (կամ Բերդակ և Դերսիմ) Առավոտյան կուղևորվենք դեպի պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի կենտրոն՝ Արաբկիր քաղաք: Ապա կշարժվենք դեպի Արևմտյան Եփրատի ափին գտնվող Ակն քաղաք: Քաղաքից հետո ճանապարհը մեզ կհասցնի Անի-Կամախի բերդ,ուր գտնվելիս է եղել հեթանոսական աստվածների հայր Արամազդի գլխավոր տաճարը:(Հնարավոր է դրանց փոխարեն այցելություն Բերդակ և պատմական Դերսիմ): Ապա կշարունակենք ճանապարհը դեպի Երզնկա քաղաք: (մանրամասներ...)

Օր 5 
Հայկական բարձրավանկդակի եռահարկ եզակի ջրվեժն ու աշխարհի ամենաբարձր խաչքարերը մեկ օրում Երզնկայի եռահարկ ջրվեժներ Դերջանի՝ աշխարհի ամենաբարձր 7 մետրանոց հայկական խաչքարեր Ապրանից վանք Էրզրում.Սանասարյան վարժարան, Չիֆթե Մինարե, Էրզրումի բերդ Առավոտյան կուղևորվենք դեպի Երզնկայի եռահարկ, չկրկնվող ջրվեժներ: Հիանալով տեսարանով՝ կշարունակենք ճանապարհը դեպի Դերջան.միասին կբարձրանանք Ապարանից վանք՝ հասնելով նաև աշխարհի ամենաբարձր զույգ խաչքարերին (12--րդ դար): Կշարունակենք ճանապարհը դեպի պատմական Կարին-Էրզրում. քաղաքի տեսարժան վայրերից կտեսնենք Սանասարյան հայկական վարժարանի շենքը, կրոնական դպրոց Չիֆթե Մինարեն, ինչպես նաև Էրզրումի բերդը: Գիշերակաց հյուրանոցում: (մանրամասներ...)

Օր 6 
Տայք աշխարհի եզակի եկեղեցիները Թորթոմի ջրվեժ Օշքվանք Բանակ եկեղեցի Արդահան. Արդահանի բերդ Քուր գետ Առավոտյան կուղևորովենք դեպի Թորթումի ջրվեժ: Ապա կուղևորվենք սրբավայր դարձած Օշքվանք պատմական եկեղեցի (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի Բանակի տաճար, որը Հայկական բարձրավանդակի՝ կլոր հատակագիծ ունեցող եզակի եկեղեցիներից մեկն է:Ապա ճանապարհը մեզ կհասցնի Քաջաց բերդ՝ Արդահան: Բերդը տեսնելուց հետո Քուռի ափով կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վերադարձ Երևան: (մանրամասներ...)

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
23 օգստ. 201928 օգստ. 2019189'000 դրամ 130'000 դրամՀավաքվում է
30 օգստ. 20194 սեպտ. 2019189'000 դրամ 130'000 դրամՀավաքվում է
6 սեպտ. 201911 սեպտ. 2019189'000 դրամ 130'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
20 սեպտ. 201925 սեպտ. 2019189'000 դրամ 130'000 դրամՀավաքվում է
4 հոկտ. 20199 հոկտ. 2019189'000 դրամ 130'000 դրամ
18 հոկտ. 201923 հոկտ. 2019189'000 դրամ 130'000 դրամ
1 նոյ. 20196 նոյ. 2019189'000 դրամ 130'000 դրամ
15 նոյ. 201920 նոյ. 2019189'000 դրամ 130'000 դրամ
29 նոյ. 20194 դեկտ. 2019189'000 դրամ 130'000 դրամ
   



Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը, գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է

Անուն:* 
Ազգանուն:* 
Հեռախոսահամարներ (քաղաք. և բջջ.):* 
E-mail:* 
Քաղաքացիություն:* 
Դուք տուրիստական գործակա՞լ եք: Այո  Ոչ
Հասցե:
Ուղևորների քանակ:* 
Երեխաների քանակ (մինչև 12 տարեկան):
Ուղևորության համար նախընտրած ժամկետներ:* 
Երևանում հյուրանոցում գիշերակաց ընտրելու դեպքում նշեք գիշերների քանակը:
Դիմավորում-ճանապարհում (տրանսֆեր):  Այո  Ոչ 
Տրանսֆերի դեպքում նշեք ժամանող և մեկնող չվերթերի ամսաթվեր և համարներ:
Ի՞նչպես եք իմացել Նարեկավանք Տուրի մասին:
Լրացուցիչ տեղեկություններ:







ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Спасибо Вам огромное за гостеприимство и организацию экскурсии! Все было просто на высоте!ИгорьМосква, Март ...


Մամուլը մեր մասին
30.07.2012 Սասունցիների մեծ տոնը. Հայերը ուխտ են կատարել Մարութա սարում
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա (Մարաթուկ) սարի հերթական ուխտին են մասնակցել հայաստանցիներ, Սփյուռքից եւ Թուրքիայի տարբեր վայրերից ժամանած հայեր (ֆոտոռեպորտաժ)...
NEWS.am


[delimiter]


Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Skype narekavank
nvtour@gmail.com
Անցնել կայքի լրիվ տարբերակին
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):