Գլխավոր
Բոլոր տուրերը
Տուրերի բաժիններ
Չվացուցակ
Մեր մասին
Պայմաններ
Կապ


ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Մամուլը մեր մասին

բանիմաց և հոգատար գիդեր
 AMD
 Աննման Ախթամար, Անի, Կարս, Վան. Արեւմտյան Հայաստան տուր (3 օր)
Տուրի տեւողություն
3 օր, 2 գիշեր

Համառոտ նկարագրություն
☀️Զգացեք մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի շունչն այս բովանդակալից տուրի ընթացքում, տեսեք փառահեղ ✅Անին և Կարսը, հրաշալի ✅Վանա լիճն ու Աղթամարը, հպարտ ✅Սիփանն ու Թոնդրակը, հսկա ✅Արարատը՝ հակառակ կողմից, Բերկրիի ջրվեժը, ✅Մհերի դուռը, աննման վանա կատուն,համտեսեք վանա տառեխը Աղթամարի դիմաց:

Արժեք
78'000 դրամ 65՛000 դրամ
Արժեքի մեջ ներառված են.
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),
դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:

Հյուրանոցներ
Բայազետ և կամ Բերկրի

Ուղևորության ծրագիր.

Օր 1 
Ճանապարհ Երևանից դեպի Անի ◻️ Մայրաքաղաք Անի ◻️ Մայր Տաճար ◻️ Սուրբ Փրկիչ ◻️ Առաքելոց ◻️ Տիգրան Հոնենց ◻️ Գագիկաշեն եւ այլ եկեղեցիներ ◻️ Անցում Իգդիրով ◻️ Բայազետ Առավոտյան Երևանից կշարժվենք դեպի Վրաստանի սահման: Անցնելով պատմական Ջավախք աշխարհով՝ կհասնենք վրաց-թուրքական սահման: Մեր առաջին կանգառը կլինի հազար ու մի եկեղեցիների քաղաք ✅ Անին: Անիի ավերակներում պտույտից հետո ✅ Իգդիր քաղաքով կհասնենք Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում: (մանրամասներ...)
:

Օր 2 
Վան-Վասպուրական աշխարհում ◻️ Վանա լիճ և քաղաք ◻️ Աղթամար կղզի ◻️ Սուրբ Խաչ եկեղեցի ◻️ Վանի բերդ ◻️ Մհերի դուռ ◻️ Բերկրիի ջրվեժ ◻️ Թոնդրակի լեռնանցք ◻️ ⛰ Առավոտյան Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով հիանալուց հետո կանցնենք Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` հայտնվելով Վասպուրական աշխարհում: Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի ⛪️ Աղթամար կղզի` չկրկնվող որմնաքանդակներով զարդարված Սուրբ Խաչ եկեղեցի (10-րդ դար): Սուրբ Խաչն իրավմամբ համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոցներից: Աղթամարում պտույտից հետո նաև կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի “Վանա տառեխը”, որը լճում ապրող միակ ձկնատեսակն է: Այնուհետեւ կբարձրանանք Վանի բերդ (հիմնված մ.թ.ա. 9-րդ դարում): Վանից Իգդիր վերադարձի ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ ☘️ Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակաց հյուրանոցում: (մանրամասներ...)
:

Օր 3 
Արարատի երկու լանջերը մեկ օրում.Բայազետից Երևան ◻️ Կարս քաղաք ◻️ Վարդանի կամուրջ ◻️ Չարենցի տան ավերակներ ◻️ Սբ. Առաքելոց եկեղեցի ◻️ Կարսի բերդ ◻️ ☀️ Առավոտյան կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ ⛪️ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան: (մանրամասներ...)
:

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
36 մարտ. 20208 մարտ. 202077'000 դրամ 65'000 դրամՀավաքվում է
313 մարտ. 202015 մարտ. 202077'000 դրամ 65'000 դրամ
320 մարտ. 202023 մարտ. 202077'000 դրամ 65'000 դրամ
327 մարտ. 202029 մարտ. 202077'000 դրամ 65'000 դրամ
33 ապր. 20205 ապր. 202077'000 դրամ 65'000 դրամ
310 ապր. 202012 ապր. 202077'000 դրամ 65'000 դրամ
317 ապր. 202019 ապր. 202077'000 դրամ 65'000 դրամ
324 ապր. 202026 ապր. 202077'000 դրամ 65'000 դրամ
31 մյս. 20203 մյս. 202077'000 դրամ 65'000 դրամ
   



Ամրագրելու համար խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը կամ գրել nvtour@gmail.com էլ-փոստին կամ զանգահարել.
010 56 56 49
055 56 56 49
099 56 56 48
098 56 56 47
* Լրացնելն անհրաժեշտ է

Անուն:* 
Ազգանուն:* 
Հեռախոսահամարներ (քաղաք. և բջջ.):* 
E-mail:* 
Քաղաքացիություն:* 
Դուք տուրիստական գործակա՞լ եք: Այո  Ոչ
Հասցե:
Ուղևորների քանակ:* 
Երեխաների քանակ (մինչև 12 տարեկան):
Ուղևորության համար նախընտրած ժամկետներ:* 
Երևանում հյուրանոցում գիշերակաց ընտրելու դեպքում նշեք գիշերների քանակը:
Դիմավորում-ճանապարհում (տրանսֆեր):  Այո  Ոչ 
Տրանսֆերի դեպքում նշեք ժամանող և մեկնող չվերթերի ամսաթվեր և համարներ:
Ի՞նչպես եք իմացել Նարեկավանք Տուրի մասին:
Լրացուցիչ տեղեկություններ:







ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Արևմտյան Հայաստան այցելությունն իհարկե հրաշալի է` սեփական աչքերով տեսնում ես քո հողը, քայլում նախնիներիդ ճանապարհով, ծանոթանում հարուստ պատմությանդ մանրամասն շերտերին, որոնք միայն գրքերից գիտեիր, ...
 
Քնարիկ Հովհաննիսյան
Երեւան, Օգոստոս 2017
*


Մամուլը մեր մասին
 




Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Skype narekavank
nvtour@gmail.com
Անցնել կայքի լրիվ տարբերակին
Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):